Ավելի լավ է շաքարն աստիճանաբար հանել: Շաքարը, ինչպես ցանկացած այլ կերակուր, յուրահատուկ թմրանյութ է, և այն սննդակարգից պետք է աստիճանաբար հանել՝ փոխարինելով օգտակար մթերքներով՝ քաղցր մրգերով, չրերով, մեղրով
Սկզբի համար պետք է գտնենք մեր սննդաբաժնում շաքարի հիմնական աղբյուրը, ինչպես ասում են՝ թշնամուն պետք է անձամբ ճանաչել: Մեկի համար դա առավոտյան սուրճին խառնվող շաքարն է, մյուսի՝ ամենօրյա շոկոլադե սալիկը, երրորդի՝ գազավորված քաղցր ըմպելիքները:
Երբ թշնամին արդեն հայտնաբերված է, արժե այն վնասազերծել: Բայց զայրույթի թեժ պահին նրան մի կացնահարեք, նրա ոչնչացման պլան կազմեք և հետևողականորեն գործեք: Աստիճանաբար հրաժարվելով թիվ մեկ թշնամուց՝ կրկին առաջին քայլին անցեք և փնտրեք քաղցրի հաջորդ կապվածությունը: Այդպես ձեր սննդաբաժնից կվերացնեք շաքարի բոլոր հիմնական ակնհայտ աղբյուրները՝ այդ ընթացքում անհարմարավետության ոչ մի զգացում չունենալով:
Ինչպես տեսնում եք, այնքան էլ բարդ չէ քաղցրեղենի կախվածությունից ձերբազատվելը: Որպեսզի անցումային փուլը արագ ավարտվի, սննդաբաժնին ավելի շատ թարմ ճզմած հյութ, կանաչ կոկտեյլներ ավելացրեք, ավելի շատ միրգ կերեք: Այդ կերպ օրգանիզմն արագ կմաքրվի և վնասակար քիմիայից հետ կվարժվի: