Իսպանիայում առնվազն երեք մարդ Է զոհվել անբարենպաստ եղանակի պատճառով, որն ուղեկցվում Է քամու ուժգին պոռթկումներով եւ ձյան տեղումներով: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել Է 20minutos թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, կիրակի օրը մի տղամարդ Է մահացել Աստուրիա ինքնավար հանրակցությունում: Բացի այդ, երկուշաբթի օրը հայտնի Է դարձել Գանդիայում (Վալենսիայի ինքնավար հանրակցություն) անօթեւան մի կնոջ մահվան մասին:
Եվս մեկ տղամարդ զոհվել Է Պեդրո-Բեռնարդո բնակավայրում (Կաստիլիա-ի-Լեոնի ինքնավար հանրակցություն): Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունը փոթորկի պատճառով նախազգուշացում Է հայտարարել թագավորության 33 նահանգում: Եղանակային պայմանների պատճառով փակվել են մի քանի ճանապարհներ, ինչպես նաեւ Վալենսիայի եւ Գանդիայի նավահանգիստները:
Թերթի տվյալներով՝ Վալենսիայի 194 մունիցիպալիտետներում չեղարկված են պարապմունքները: Իսպանիայի օդանավակայանների վարչությունը Twitter-ում հայտնել Է, որ Ալիկանտեի օդանավակայանն օրվա ընթացքում փակ կլինի անվտանգության նկատառումներով: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, եղանակային բարդ պայմանները կպահպանվեն նաեւ հունվարի 21-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: