Տայվանի Ցզիլուն քաղաքից «հավերժ երիտասարդ» դերասանուհին եւ երգչուհին բացահայտել Է իր գրավչության գաղտնիքը: Այդ մասին հայտնել Է Daily Mail հրատարակությունը:
63-ամյա Չեն Մեյֆենն ամեն օր տասնյակ հաճոյախոսություններ Է ստանում երկրպագուներից, որոնք ցնցված են նրա ջահելադեմ արտաքնից:
1975 թվականին, երբ 19 տարեկան Էր, Մեյֆենն ստացել Է գեղեցկության թագուհու տիտղոսը: Երբ նա 36 տարեկան Էր, երկրի ամենաազդեցիկ հեռուստահաղորդավարուհի Չժան Սյաոյանը նրան հայտարարեց «Տայվանի ամենաթեժ մորաքույրը»:
Մեյֆենը պատմել Է, որ ինքը սովորություն ունի առավոտները ապուր ուտել կոճապղպեղի մի քանի փոքրիկ կտորներով: Դերասանուհին այն կարծիքին Է, որ հենց դա Է իրեն հնարավորություն տալիս պահպանել մաշկի երիտասարդությունը: Նա խոստովանել Է, որ ինքը ֆիթնեսի երկրպագու չԷ եւ կարծում Է, որ իր համար դյուրին չԷ տրամադրվել այցելելու մարզասրահ, ուստի հրահանգող Է վարձել, որի հետ ուժային վարժանքներով Է զբաղվում շաբաթական մեկ կամ երկու անգամ:
Դերասանուհին ամեն օր բարձրակրունկ կոշիկներ Է հագնում: Անոթների համար վնասը նվազագույնի հասցնելու համար երեկոյան նա ոտաբոբիկ կանգնում Է ոտքերի համար նախատեսված հատուկ թեքապատվանդանի վրա, որը թույլ Է տալիս ամբողջ մարմնի քաշը փոխադրել կրունկների վրա: Դրա հետ մեկտեղ Մեյֆենը թեթեւ հարվածում Է ձեռքերին, ոտքերին ու անոթներին: Նա հավատում Է, որ այդպիսով օգնում Է Էներգիայի շարժմանը մարմնով: Չենն իր երկրպագուներին ու բաժանորդներին շնորհակալություն Է հայտնել սոցցանցերում աջակցության համար եւ հավելել Է, որ իր ամենամեծ գաղտնիքն ամեն օր լավ տրամադրություն պահպանելն Է:
Հինգ տարի առաջ Մեյֆենը բաժանվեց ամերիկա-տայվանցի ամուսնուց, որի հետ նա ապրել Էր տասը տարի: Դերասանուհին երեխաներ չունի, ուստի ստիպված Էր ցավոտ բաժանումը հաղթահարել միայնակ: Նա ասում Է, որ ներկայում պատրաստվում Է նոր սեր գտնել: «Բայց տղամարդկանց դուր են գալիս երիտասարդ կանայք, ուստի ինձ համար դժվար կլինի իդեալական զուգընկեր գտնել»,-նշել Է նա: