Աշխարհի 2,1 հազար միլարդատերերի միագումար կարողությունը գերազանցում Է 4,6 միլիարդ մարդկանց ընդհանուր եկամուտները, որոնք կազմում են մոլորակի բնակչության 60 տոկոսը: Այդ մասին ասված Է Oxfam-ի հետազոտության մեջ, որը հրապարակվել Է հունվարի 20-ին:
«Տնտեսական անհավասարությունը դուրս Է եկել վերահսկողությունից: 2019 թվականին աշխարհի միլիարդատերերի, 2153 մարդ, կարողությունն ավելի մեծ Էր, քան 4,6 միլիարդ մարդկանց եկամուտները»,- ասված Է կազմակերպության զեկույցում, որն զբաղվում Է աղքատության խնդիրների լուծմամբ: Հետազոտության համաձայն, որը հրապարակվել Է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի սկսվելու նախաշեմին, «աշխարհում անհավասարությունը ցնցող կերպով արմատացել Է, իսկ միլիարդատերերի թիվը վերջին տասնամյակում կրկանակի մեծացել Է»:
Բացի դրանից, եթե վերցնենք մոլորակի ամբողջ բնակչությունը, ապա այն մարդիկ, որոնք մտնում են դրա առավել հարուստ բնակիչների 1 տոկոսի մեջ, միագումար ունեն այնպիսի կարողություն, որը կրկնապատիկ գրազանցում Է աշխարհի 6,9 միլիարդ մարդկանց եկամուտները: Հետազոտությունը նաեւ ցույց Է տվել, որ, օրինակ, աշխարհի 22 ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելի մեծ Է, քան Աֆրիկայի բոլոր կանանց միագումար եկամուտը: Զեկույցում նշված Է, որ այն կազմվել Է վերջին եւ առավել համապարփակ մատչելի տվյալների հիման վրա, մասնավորապես, որոնք ստացվել են Credit Suisse Research Institute-ից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: