Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին անգամ ներառվել են սքեյթբորդինգի մրցումներ: Տեսանյութում պատկերված Է, թե ինչպես Է հրաշամանուկ աղջիկը պատրաստվում հանդես գալ մրցումներում:
Սքայ Բրաունը 11-ամյա բրիտանացի աղջիկ Է, որը խաղում Է բրիտանական Skateboard GB թիմում եւ փորձում Է ընգրկվել լավագույնների շարքում, որոնք կկարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին:
Պատանի սքեյթբորդուհին հայտարարել Է, թե ցանկանում Էր խաղերին ներկայացնել Ճապոնիան, բայց միտքը փոխել Է եւ որոշել Է հանդես գալ բրիտանական դրոշի ներքո: Նրա հայրն անգլիացի Է, իսկ մայրը՝ ճապոնուհի:
Հրաշամանուկն արդեն շահել Է աշխարհի մի քանի առաջնություններ եւ իր համար գրեթե տեղ ապահովել Մեծ Բրիտանիայի օլիմպական հավաքականում: Եթե Սքայը մասնակցի 2020-ի Օլիմպիական խաղերին, ապա կլինի ամենապատանի մարզուհին այդ մարզաձեւի պատմության մեջ: Բրաունին անհրաժեշտ Է մինչեւ 2020 թվականի մայիսի 31-ը 20 լավագույններից մեկը լինել իր մարզաձեւում, հաղորդել Է Sputnik-ը: