Բաբկեն Թունյանը ֆեյսբուքում գրել է.
««Հայռուսգազարդում» Հայաստանի Հանրապետության բաժնեմաս,
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկ,
Իրան-Հայաստան գազամուղի հայաստանյան հատված…
Մնացածն էլ դուք շարունակեք։
Սրանք այն «գներն» են, որոնք տարբեր ժամանակներ Հայաստանը վճարել է՝ «էժան» գազի դիմաց։
Սա զուտ հիշողության թարմացում, սիրելի դեմագոգներ, էն ժամանակներից, երբ բոլորով ապացուցում էինք, որ ռուսները գազը սահմանի վրա թանկացրել են, սակայն մերոնք հերքում էին, մինչև էն պահը, երբ պարզվեց, որ 300 մլն դոլարի պարտք ենք կուտակել «Գազպրոմին» ու «բնամթերքով» փակվեցինք»։