«ԱԳ նախարարի աֆրիկյան շրջագայությունն անլուրջ մի համարեք»
Advertisement 1000 x 90

«ԱԳ նախարարի աֆրիկյան շրջագայությունն անլուրջ մի համարեք»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարած արտաքին քաղաքականության մոլեռանդ երկրպագուն չեմ, ոչ էլ փաստաբանը, բայց ԱԳ նախարարի աֆրիկյան շրջագայությունն անլուրջ մի համարեք։ Այ, դա անլուրջ է։

Ֆրանկոֆոն երկրները քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի մեծ ավազան են, ու Հայաստանը պետք է աշխատի այդ երկրների հետ, մանավանդ, որ նրանց հոգևոր հայրը հայամետ Ֆրանսիան է։ Նաև՝ ֆրանկոֆոնիայի մեջ մտնում են նաև իսլամադավան երկրներ, որով ֆրանկոֆոնիան խաչաձևվում է նաև Իսլամական կոնֆերանս կազմակերպության հետ։

Վերջապես, թույլ, թե չզարգացած՝ այդ պետությունները ՄԱԿ անդամ են ու միջազգային հարաբերությունների սուբյեկտ։

Պատրաստ լինելով ցանկացած սցենարի, այդ թվում նաև՝ Ղարաբաղի հարցը երբևէ ՄԱԿ տանելուն, Հայաստանը պետք է կանխավ շատ հստակ ու մեր օգտին քաղաքական դիրքորոշումներ ձևավորի հնարավորնս շատ երկրների հետ՝ նրանց հետ հարաբերություններ հաստատելով։

Ի վերջո՝ աֆրիկյան երկրների հետ սկսել է աշխատել նաև Ալիևը։ Որպեսզի Մեքսիկայի անակնկալին չգանք, երբ Ադրբեջանն ավել լավ աշխատեց նրանց հետ, իսկ մենք չկարևորեցինք, աֆրիկյան երկրների հետ աշխաանքը նույնպես պարտադիր է։ Այնպես որ՝ մի քիչ գլոբուսին հեռվից նայեք, որ միայն Կովկասը չերևա»:



Նման նյութեր