«Իսլամական պետության» նոր ղեկավար Է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մավլի ալ Սալբին: Այդ մասին հայտնել Է The Guardian թերթը: Հետախուզական ծառայություններում հրատարակության աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Սալբին ահաբեկիչների պարագլուխն Է դարձել անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայում ԻՊ-ի նախորդ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից մի քանի ժամ անց:
Ամիր ալ Սալբին համարվում Է ԻՊ-ի հիմնադիրներից մեկն ու նրա գաղափարախոսը: Ալ Բաղդադիի օրոք նա ղեկավարում Էր եզդիների ցեղասպանությունը, ինչպես նաեւ պատասխանատու Էր ամբողջ աշխարհում զինյալների գործողությունների համար:
Նոր պարագլուխը քիչ թվով ոչ արաբներից մեկն Է խմբավորման ղեկավարության մեջ: Ազգությամբ նա թուրքմեն Է: