Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:
Կանանց մենախաղում հենց մեկնարկում պարտություն կրեց ռուսաստանցի Մարիա Շարապովան: 1 ժամ 21 րոպե ձգված մրցախաղում Դոնա Բեվիչը առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով Շարապովայի նկատմամբ:
Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական: