Մեծ Բրիտանիայի դրամահատարանը հուշադրամ Է թողարկել ի պատիվ Queen խմբի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայի դրամահատարանը հուշադրամ Է թողարկել ի պատիվ Queen խմբի

Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (ԹԴՀ) հուշադրամ Է թողարկել Queen խմբի պատվին: Այդ մասին հունվարի 20-ին Twitter-ում հայտնել Է դրամահատարանի մամուլի ծառայությունը:

Twitter-ում զետեղված տեսահոլովակում դրամը ցուցադրում Է խմբի կիթառահար Բրայան Մեյը, որն այս շնորհանդեսը համարել Է շատ անսպասելի պահ: «Մենք այստեղ ունենք թագավորական դրամ՝ հինգ ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով, որը ԹԴՀ-ն թողարկել Է սահմանված կանոններով: Մի կողմում պատկերված Է (Եղիսաբեթ երկրորդ) թագուհու պատկերը, իսկ մյուսում՝ Queen-ը: Նման բան առաջներում չի եղել»,-ասել Է Մեյը: