Չինաստանից Ավստրալիայի Բրիսբենի օդանավակայան ժամանած տղամարդը տեղավորվել Է կարանտինում՝ նրա մոտ նոր տիպի թոքաբորբի ախտանիշերի հայտաբերումից հետո: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել Է SBS հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բրիսբենի բնակիչը, որը Չինաստանից վերադարձել Է Ավստրալիա, մեկուսացված Է սեփական տանը՝ նոր տիպի կորոնավիրուսի առկայության բժշկական հետազոտության համար: «Մենք ունենք մեկ պացիենտ, որի վիճակն այժմ հսկում ենք, քանի որ նրա մոտ շնչուղիների հիվանդություն Է զարգացել Ուհանից վերադառնալուց հետո: Այս պահին մենք կատարել ենք մի շարք անալիզներ եւ սպասում ենք դրանց արդյունքին»,- նշել Է Քվինսլենդի նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Ժանետ Յանգը:
Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնը հայտարարել Է, որ նոր հիվանդությունից մայր ցամաքի բնակիչների պաշտպանության համար կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները: Ավելի վաղ Ավստրալիայի գլխավոր սանիտարական բժիշկ Բրենդան Մերֆին հայտարարել Է, որ Չինաստանից Ավստրալիա կորորնավիրուսի նոր մանրԷահիմքի տարածման ռիսկը մեծ չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: