
Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը վերջին երեք տարիներին շարունակում է մնալ ծրագրավորումը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց տեխնիկական գիտությունների թեկնածու, աշխատաշուկայի մասնագիտացված վերլուծությամբ զբաղվող staff.am կայքի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը:
«2019–ին staff.am-ը, 2018–ի համեմատ, 250 տոկոս աճ է ունեցել թափուր աշխատատեղերի, այսինքն` 12 000 թափուր աշխատատեղ ենք ունեցել։ Բացի ծրագրավորումից, ամենապահանջված մասնագիտությունների ցանկում են նաև վաճառքի, սպասարկման կազմակերպումը, կրթության ոլորտը, ֆինանսաբանկային գործը, ապահովագրությունը, հեռահաղորդակցությունը»,-ասաց Ավետիսյանը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am