Ի՞նչ սխալներ ենք մենք հաճախ թույլ տալիս քնելուց առաջ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ սխալներ ենք մենք հաճախ թույլ տալիս քնելուց առաջ

Քնելուց առաջ գաջեթների օգտագործումը ժամանակակից մարդու ամենավնասակար սովորություններից մեկն է, ինչպես հաստատում է բժիշկ-քնաբան Ալյոնա Գավրիլովան։

«Երեկոյան Մոսկվա» թերթին տված հարցազրույցում մասնագետը պատմել է, որ քնից առաջ գաջեթների օգտագործումը և հեռուստացույցի առջև քնելը վատացնում են քնի որակը, քանի որ թարթող կապույտ լույսը քչացնում է մելատոնինի՝ ցիրկադային ռիթմերը կանոնավորող հորմոնի մակարդակը։ Ավելին, քնից առաջ մարտաֆիլմերի, լարված սյուժեներով ֆիլմերի և հաղորդումների դիտումը օրգանիզմին ստիպում է սթրեսի հորմոն արտադրել, որը նույնպես խանգարում է քնել։

ևս մեկ սխալ, որը շատերը թույլ են տալիս քնելուց առաջ, հագեցած ընթրիքն է։ Մասնագետը խորհուրդ է տալիս քնելուց առաջ շատ չուտել, ինչպես նաև հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից, մասնավորապես՝ սուրճից և թեյից։ Ընդ որում, քաղցած քնել նույնպես չարժի՝ եթե շատ եք ուտել ուզում, կարելի է թեթև, ոչ կալորիական սնունդ ընդունել։

Ինչ վերաբերում է ալկոհոլին, ոչ մեծ չափաբաժինը, հնարավոր է, օգտակար լինի, սակայն դրա մեծ քանակը միայն կվատացնի քնի որակը, ընդգծել է մասնագետը։

Քնից առաջ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նույնպես վատ գաղափար է ։

«Սպորտով զբաղվելուց հետո առաջին փուլը օրգանիզմի ակտիվացումն է, որը տևում է մոտ չորս ժամ։ Դրանից հետո սկսվում է անկում, որի ժամանակ ավելի լավ են քնում»,- ասել է նա։

Միաժամանակ, նրա խոսքերով, քնից առաջ ոչ մեծ զբոսանքը, հակառակը, օգտակար է։

news.am