Կաթն առավել օգտակար է խմել մարզումներից հետո. Terra
Advertisement 1000 x 90

Կաթն առավել օգտակար է խմել մարզումներից հետո. Terra

Կաթի չափազանց օգտագործումը, անկախ դրա յուղալիությունից, կարող է հանգեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման և քաշի ավելացման։ Սակայն այդ սննդարար ըմպելիքը կարող է լավ օգնություն լինել մարզումից հետո վերականգնման համար։ կաթի օգտակարության մասին բրազիլացի սննդաբան Մարիանա Ալվեսը պատմել է Terra հանդեսին տված հարցազրույցում։
Դոկտոր Ալվեսը շեշտել է, որ կաթնամթերք օգտագործելիս անչափ կարևոր է պահպանել չափավորությունը։

«Իդեալականում դուք պետք է ընտրեք ցածր յուղալիությամբ տարբերակներ և վերահսկեք սպառման քանակը», -նշել է փորձագետը։

Ըստ փորձագետի՝ նույնիսկ յուղազրկված կաթը խոլեստերին է պարունակում, թեև ավելի քիչ քանակությամբ, քան ավանդական տարբերակները: Խոլեստերինը ճարպերից կազմված նյութ է, որը ծառայում է որպես շինանյութ մարդու օրգանիզմում հորմոնների և բջջային թաղանթների համար: Մարդկանց համար վտանգը խոլեստերինի ավելցուկային մակարդակում է. երբ օրգանիզմում դրա մակարդակը բարձրանում է, արյունատար անոթների պատերին լուսանցքը նեղացնող և անոթների առաձգականությունը խաթարող սալիկներ են ձևավորվում:

Սննդաբանը հավելել է, որ կաթ խմելը օգտակար է ֆիզիկական վարժություններից հետո։ Բժիշկը նշել է, որ այդ ըմպելիքն նպաստում է ուժերի վերականգնմանը, վերականգնում ջրաէլեկտրոլիտային հավասարակշռությունը և լրացնում սննդարար նյութերի կորուստը։

«Կաթը կարող է նույնիսկ օգնել մկանային զանգված ձեռք բերել, հատկապես էներգետիկ ըմպելիքների համեմատ»,-եզրափակել է փորձագետը։