«Չէ տղերք, դուք նակխինների վերադարձից չեք այդքան վախենում։
Էտ որ սաղ օր գոռում, աղաղակում եք, թե նախկինները եկան, էսա մեզ կուտեն, հայ-հարայ… Տղերք, եկեք խոստովանեք, որ շատ կուզեիք նախկինները հետ գան։ Որովհետև գիտեք, շան նման զգում եք, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը կյանքում թույլ չի տա գլխներիցդ մազ պակասի։ Ինչպես որ նախկինում թույլ չէր տալիս։ Չեք կարող չիմանալ դա, չզգալ։ Էն թելերից չեք կարված, որ չիմանաք։
Դուք ուրիշ բանից եք վախենում։ Արդարությունից։
Որովհետև տեսնում եք, թե ինչպես է ժողովուրդը լքում ձեզ։ Հասկանում եք, որ օդում կախված եք մնում։ Ու գիտեք, որ անկումը ցավոտ է լինելու։ Ու հիմա փորձում եք ժողովրդին նորից խաբել։ Օգտագործել։ Ծառայեցնել ձեզ։ Թե բա՝ նախկինները գալիս են։
Հույսներդ ո՞րն է, որ մարդիկ պիտի վախենան ու չհեռանա՞ն ձեզանից։ Լուրջ այդպե՞ս եք մտածում։ Իսկ գիտե՞ք ինչու եք այդպես մտածում։ Որովհետև ինքներդ էլ չեք հասկացել, թե ինչպես եք հայտնվել այնտեղ, որտեղ հիմա եք։ Որովհետև ինքներդ էլ չեք հասկացել, թե ինչու եք հայտնվել այդտեղ։ Որովհետև տգետ եք։
Իսկ ժողովուրդը՝ իմաստուն։ Այո, իմաստուն՝ իր պողոսներով, ալենսիմոնյաններով, նիկոլփաշինյաններով հանդերձ։
P.S. Ոչի՞նչ, որ «տղերք» ձեզ դիմեցի։ Հո չնեղվեցի՞ք։ Մեծ զեղչով եմ այդպես դիմել։ Չնեղվեք»։
Հրանտ Մելիք-Շահնազարյան