«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան բազմաթիվ զանգերի, տեղեկացնեմ, որ իսկապես Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն դիմել են տանը պատրաստված նրբաբլիթից ( բլինչիկ) և կոտլետից սննդային թունավորում ստացած քաղաքացիներ: Դեպքերը սակայն այսօր լուսադեմին չեն եղել, ինչպես որ տեղեկացել են լրատվամիջոցները: Գրանցված երկու դեպքն էլ տեղի է ունեցել հունվարի 15-ին: Քաղաքացիները հետազոտվել են, բուժոգնություն են ստացել և տեղափոխվել այլ բուժկենտրոն: Եվս մեկ անգամ հորդորում ենք ամանորից մնացած ուտելիքները, եթե այդպիսիք դեռ կան, չօգտագործել, առողջությունը չարժե վտանգել»: