Հունաստանի նախագահ Է ընտրվել Եկատերինա Սակելարոպուլուն
Advertisement 1000 x 90

Հունաստանի նախագահ Է ընտրվել Եկատերինա Սակելարոպուլուն

Հունաստանի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել Է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին: Այդ մասին վկայում Է նրա օգտին տրված ձայների հաշվարկը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

Մինչեւ վերջին ժամանակներս Սակելարոպուլուն Պետական խորհրդի՝ Գերագույն վարչական դատարանի նախագահն Էր: Նա երկրի պատմության մեջ առաջին կինն Է դարձել բարձրագույն պետական պաշտոնում:

63-ամյա Սակելարոպուլուի թեկնածությունն առաջադրել Էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Վարչապետի խոսքով՝ «Սակելարոպուլուն բացառիկ իրավաբան Է միջազգային գործերի գծով« դատական աշխատող՝ Գերագույն դատարանում փայլուն կարիերայով, որը դարձել Է նրա առաջին կին նախագահը, ընդ որում՝ նախորդ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի եւ նրա կառավարության միաձայն որոշմամբ»: 1975 թվականի Սահմանադրության համաձայն՝ Հունաստանը խորհրդարանական հանրապետություն Է: Պետության ղեկավարը նախագահն Է, որը կատարում Է հիմնականում արարողակարգային գործառույթներ, հիմնական իշխանությունը պատկանում Է վարչապետին: