ԱՄՆ-ը նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու պլան ունի. Թրամփ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու պլան ունի. Թրամփ

ԱՄՆ-ի իշխանությունները միջոցառումներ են իրականացնում երկրի տարածքում 2019-nCoV կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով, որի բռնկում Է տեղի ունեցել Չինաստանում: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել Է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովում:

«Մենք իրոք պլան ունենք, եւ կարծում ենք, որ այն կկատարվի շատ լավ: Այն արդեն իրագործվում Է շատ լավ»,- Միացյալ Նահանգների նախագահի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Հունվարի 21-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են երկրում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով մարդու հիվանդանալու առաջին գրանցված դեպքի մասին:

Ավելի ուշ ԱՄՆ-ի իմունիզացիայի եւ շնչառական հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Նենսի Մեսոնիեն հայտնել Է, որ, իրենց գնահատմամբ, երկրում հիվանդության տարածման հավանականությունը ցածր Է: