Անդունդի եզրին ու մեջտեղում․ Ենոքավան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Անդունդի եզրին ու մեջտեղում․ Ենոքավան

«Տարիներ առաջ մեր գյուղը քարտեզի վրա չկար»,- կես կատակ, կես լուրջ ասում են ենոքավանցիները: Այսօր, սակայն, ջահել աղջիկներն էլ չեն սպասում քաղաքից ժամանած ճերմակ ձիով ասպետին:

Տավուշի մարզի Իջևան քաղաքին հարակից Ենոքավան գյուղն այժմ Հայասատնի առաջին էքստրեմալ ժամանցի վայրն է։ Տարիներ շարունակ սարերի արանքում լուռ ապրող գյուղին միայն էլեկտրակայան է պակասում, բայց ոչինչ, Սուրենը կսարքի, երբ մեծանա:

Ուսուցչուհի Նարինեն ասում է. «Տուրիստների մեծ հոսքը ողջունելի է , սակայն այդ ամեն իր բացասական կողմն էլ ունի՝ հերիք է մի պահ աչքդ թեքես, էլ երեխայիդ տերը չես, քանի որ բբոսաշրջիկները շատ վատ են երթևեկում»։

Ենոքավան են այցելում ոչ միայն տուրիստները, այլև շատ պաշտոնյաներ, պետական ու քաղաքական գործիչներ։ բավական է մի քանի կիլոմետր գյուղից վեր բարձրանալ, և այլ աշխարհ է բացվում , որտեղ կարելի է ոչ միայն գեղագիտական հաճույք, այլև իսկական էքստրիմ ապրել։ Ենոքավանի այցեքարտը դարձած «Յելլ» էքստրիմ պարկը սուր զգացողությունների իսկական սիրահարների համար է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

vnews.am



Նման նյութեր