ԶԼՄ-ներին հայտնի են դարձել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու կնքահոր և կնքամոր անունները
Advertisement 1000 x 90

ԶԼՄ-ներին հայտնի են դարձել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու կնքահոր և կնքամոր անունները

ԶԼՄ-ներն արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու կնքահոր և կնքամոր անունները պարզել են արարողությունից մի քանի ամիս անց: Այդ մասին հայտնել Է Independent-ը: Այսպես, Արչիի կնքամայրը, ինչպես և ենթադրում Էին լրագրողները, դարձել Է Թիգի Փեթիֆերը, որը Հարրիի և Ուիլյամի դայակն Է եղել 1993-ից մինչև 1999 թվականը:

Նրան աշխատանքի Էին վերցրել արքայադուստր Դիանայից Չառլզի բաժանվելուց հետո: Թիգիին թագավորական ընտանիքի եղբայրների հետ կապում Էին սերտ հարաբերությունները. նա նրանց համարում Էր «իր զավակները», նրանց հետ հաճախ Էր անցկացնում արձակուրդները և զորակցում Էր 1997 թվականին մոր մահից հետո: Կնքահայրը դարձել Է արքայազն Չառլզի նախկին ախոռապետ Մարկ Դայերը:

Փեննի Ջունորի՝ Արչիի հոր կենսագրության հեղինակի, խոսքով՝ Մարկին համարում Էին «այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որոնց կարծիքն արքայազն Հարրին երբեմն հաշվի Էր առնում»: Դայերը որպես ախոռապետ ծառայել Է 90-ական թվականների կեսերին, իսկ արքայադուստր Դիանայի մահից հետո դարձել Է արքայազն Հարրիի և արքայազն Ուիլյամի դաստիարակը: Արչին ծնվել Է 2019 թվականի մայիսին, նրան կնքել են հուլիսին, բայց ծնողները որոշել Էին կնքահոր և կնքամոր անունները չհրապարակել արարողությունից անմիջապես հետո: Այժմ տղան ութ ամսական Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: