RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր էջում հերքել է վատ ինքնազգացողության մասին լուրերը։ Մի շարք լրատվամիջոցներ գրում էին, որ լրագրողի մոտ սրտի նոպա է տեղի ունեցել։ Մարգարիտան իրեն բնորոշ հեգնական ձեւով հերքել է այդ տեղեկությունները։
«Ամանորյա տոներից հետո ետ չեկած լրատվամիջոցների հաղորդումների առնչությամբ, որ ինձ մոտ սրտի նոպա է, հայտարարում եմ, որ սրտի նոպա չի եղել եւ չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ես սիրտ չունեմ»,- գրել է Սիմոնյանը։