ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակումը.
«Անչափ ուրախ եմ, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները «Ժպիտների քաղաք» հիմնադրամի և քաղցկեղ ունեցող մեր բալիկների լավ ընկերներն են: Այսօր նրանք այցելել էին մեր փոքրիկներին և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող մեր բալիկներին ներկայացրեցին հատվածներ «Չիպոլինո» մանկական բալետից: Մենք համոզված ենք, որ մեր փոքրիկներին քաղցկեղը հաղթահարելու հարցում օգնում են ոչ միայն դեղերն ու քիմիոթերապիաները, այլև լավ երաժշտությունը, թատերական ներկայացումները, բալետն ու դրական էներգիայով մարդկանց հետ շփումը»: