Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում:
Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովն ուժերը չափեց Շվեդիան ներկայացնող Միքայել Իմերի հետ: 4 ժամ 34 րոպե ձգված մրցախաղի հետ Խաչանովը հաղթեց 6:2, 2:6, 6:4, 3:6, 7:6 (10:8) հաշվով:
Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական: