«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նոր փոփոխությունն ` ի շահ տնտեսվարողների
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նոր փոփոխությունն ` ի շահ տնտեսվարողների

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկատվության համաձայն, 2020-ին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կարեւոր փոփոխություններ են սպասվում:

Եթե նախկինում  հյուրանոցային համալիրի տարածքում ռեստորան, սննդի կետ կամ հուշանվերների տաղավար ունեցող տնտեսվարողը ստիպված էր գործունեությունը գրանցել եւ հարկվել ավելացված արժեքի հարկով, վճարել ընդհանուր շրջանառության 20 տոկոսը, ապա օրենքի նոր փոփոխությամբ հանրային սննդի գործունեությունը տարանջատվում է  հյուրանոցում մատուցվող ծառայություններից եւ հարկվում շրջանառության հարկով:

Ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, եթե բավարարում են ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված բոլոր պայմաններին, ապա այդ համակարգում գործելու համար պետք է օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:

Հանրային սննդի ոլորտում նրանց գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6 տոկոս դրույքաչափով՝ օրենսգրքով սահմանված կարգով կատարելով նաեւ համապատասխան նվազեցումները:

Հարկման դաշտում օրենքի այս փոփոխությունը դրական է գնահատում գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` նշելով, որ դրա նպաստավոր արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ նաեւ տուրիզմի զարգացման վրա: Նրա մատնանշմամբ, կարեւոր փոփոխություն է, որը բխում է հենց տնտեսվարողի շահերից, քանի որ եթե նախկինում գործունեությունը հարկվում էր բարձր ցուցանիշով, ապա հունվարի 1-ից միմյանցից կտարանջատվի հյուրանոցային եւ սննդի կետերում մատուցվող ծառայությունների հարկման մեխանիզմը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։