1 տարեկան Ազգային ժողով. պատգամավորները՝ ըստ վիճակագրության
Advertisement 1000 x 90

1 տարեկան Ազգային ժողով. պատգամավորները՝ ըստ վիճակագրության

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը կազմավորվել է 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով: Առաջին նիստը կայացել է 2019թ. հունվարի 14-ին: Անցել է շուրջ մեկ տարի. տեսնենք, թե ովքեր են առավել ակտիվ եղել, իսկ ովքեր օրենսդիր «աշխատասիրությամբ աչքի չեն ընկել»:

Նշենք, որ տեղեկատվությունը վերցված է Parliament Monitoring համակարգից, որտեղ վիճակագրությունը կազմվում է որոշակի մեթոդաբանությամբ: Ստորև ներկայացվող տվյալները նույնպես հետևում են այդ կարգին, որտեղ հաշվի են առնված միայն օրենսդրական գործունեության շրջանակներում արված նախաձեռնությունները, ելույթներն ու հարցերը: Կառավարությանն ուղղված հարցերը, օրենքների քննարկմանը չառընչվող ելույթները ներառված չեն:

Օրենսդրական նախաձեռնություններ

Այսպես, «Իմ Քայլը» խմբակցությունից օրենքների նախագծերի ամենաշատ նախաձեռնությամբ հանդես է եկել Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով 8 նախագիծ, «Բարգավաճ Հայաստանից»՝ Սերգեյ Բագրատյանը՝ 13: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և նույն խմբակցության նախկին անդամ, ներկայումս անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ամենաշատ նախաձեռնություններն են ներկայացրել՝ 35-ական:

«Իմ Քայլը» խմբակցություն
Նախաձեռնություն
Արտակ Մանուկյան 8
Վարազդատ Կարապետյան 8
Գևորգ Պապոյան 6
Նարեկ Զեյնալյան 6
Սիսակ Գաբրիելյան 5
Ալեն Սիմոնյան 4
Սիփան Փաշինյան 4
Բաբկեն Թունյան 3
Վլադիմիր Վարդանյան 3
Նիկոլայ Բաղդասարյան 3
Արարատ Միրզոյան 3
Հերիքնազ Տիգրանյան 3
Արմեն Փամբուխչյան 3
Վաղարշակ Հակոբյան 3
Հովհաննես Հովհաննիսյան 3
Լենա Նազարյան 3
Արսեն Ջուլֆալակյան 3
Վահե Ղալումյան 3
Ծովինար Վարդանյան 2
Նազելի Բաղդասարյան 2
Արմեն Խաչատրյան 2
Սերգեյ Ատոմյան 2
Արթուր Դավթյան 2
Լուսինե Բադալյան 2
Հրաչյա Հակոբյան 2
Աննա Կարապետյան 2
Սուրեն Գրիգորյան 1
Վիկտոր Ենգիբարյան 1
Համազասպ Դանիելյան 1
Հայկ Կոնջորյան 1
Մխիթար Հայրապետյան 1
Լիլիթ Մակունց 1
Արփինե Դավոյան 1
Արամ Խաչատրյան 1
Քրիստինե Պողոսյան 1
Սոֆիա Հովսեփյան 1
Արթուր Մանուկյան 1
Գայանե Աբրահամյան 1
Միքայել Զոլյան 1
Լիլիթ Ստեփանյան 1
Հայկ Գևորգյան 1
Սասուն Միքայելյան 1
Հովիկ Աղազարյան 1
Տիգրան Կարապետյան 1
Վահագն Հովակիմյան 1
Տիգրան Ուլիխանյան 1
Ռուբեն Ռուբինյան 1
Եղիշե Սողոմոնյան 1
Անդրանիկ Քոչարյան 1
Գոռ Գևորգյան 1
Արման Եղոյան 1
Հովհաննես Իգիթյան 1
Մարիա Կարապետյան 1
Սոս Ավետիսյան 1
Անուշ Բեղլոյան 1
Թագուհի Թովմասյան 1
Շիրակ Թորոսյան 1
Սոնա Ղազարյան 1
Նարեկ Մկրտչյան 1
Արուսյակ Ջուլհակյան 1
Հայկ Սարգսյան 1
Կարեն Համբարձումյան 1
Տաթևիկ Հայրապետյան 1
Արթուր Հովհաննիսյան 1
Թագուհի Ղազարյան 1
Արգիշտի Մեխակյան 1
Արեն Մկրտչյան 1
Սերգեյ Մովսիսյան 1
Ալեքսեյ Սանդիկով 1
Վարդան Աթաբեկյան 1
Մաթևոս Ասատրյան 1
Ալեքսանդր Ավետիսյան 1
Ռուստամ Բաքոյան 1
Արման Բոշյան 1
Մերի Գալստյան 1
Տաթևիկ Գասպարյան 1
Հռիփսիմե Գրիգորյան 1
Սեդրակ Թևոնյան 1
Վահագն Թևոսյան 1
Սարգիս Խանդանյան 1
Երջանիկ Հակոբյան 1
Կնյազ Հասանով 1
Վահե Հովհաննիսյան 1
Արսեն Միխայլով 1
Կորյուն Մկրտչյան 1
Արտաշես Պետրոսյան 1
Կարեն Սարուխանյան 1
Հակոբ Սիմիդյան 1

Ինչպես երևում է, իշխող խմբակցության պատգամավորներից 62-ն ընդամենը մեկական նախաձեռնությունների հեղինակ են: Սերգեյ Ատոմյանը, Ծովինար Վարդանյանը, Արմեն Խաչատրյանը, Նազելի Բաղդասարյանը, Արթուր Դավթյանը, Լուսինե Բադալյանը, Աննա Կարապետյանը և Հրաչյա Հակոբյանը երկուական նախաձեռնությունների հեղինակներ են:

shesht.am



Նման նյութեր