
«Քաղաքացիական հարթակ» հ/կ նախագահ Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղ առավոտվանից ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Թերևս հասարակական-քաղաքական շրջանակների քննարկվելիք թեմաններից մեկը այսօր ՍԴ նախագահի դեմ տեղի ունեցող գործընթացն է:
ՍԴ նախագահի հանդեպ իրականացվող հետապնդումներին օրերս անդրադարձել էր նաև Կենտրոնամետ դեմոկրատների միությունը՝ խիստ քննադատելով գործող իշխանությանը:
Ու հետաքրքիր է, որ Հայաստանը համարվելով պառլամենտական երկիր, մի քանի օր է՝ ԱԺ-ում տեղի ունեցող նիստերի ընթացքում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի օրակարգում չկա նույնիսկ անդրադարձ ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացների մասով:
Առաջարկում եմ ԱԺ գլխավոր մուտքի փակցնել՝ «ժամանակավորապես չի գործում» պաստառը»:
https://www.facebook.com/poghosyannaxvan/posts/154226379355697