Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը YouTube-ում հրապարակել Է “Everything I wanted” երգի հոլովակը, որտեղ նկարահանվել Է եղբոր՝ Ֆինեասի հետ, որը նրա հիթերի մեծամասնության հեղինակն Է, այդ թվում նաեւ դրա:
Վաղ առավոտյան նրանք ավտոմեքենայով գնում են լողափ: Բայց արշալույսը դիմավորելու փոխարեն Բիլլին սեղմում Է գազի ոտնակը եւ սուզվում օվկիանոսի մեջ: Բայց հերոսները չեն խեղդվում. նրանք շարունակում են շարժվել, բայց արդեն ջրի տակ:
Մի քանի ժամում տեսահոլովակը, որի ռեժիսորը Այլիշն Է, հավաքել Է հինգ միլիոն դիտում եւ գրեթե մեկ միլիոն լայք: «Սա լավագույն երգն Է, որն ստեղծել Է Բիլլին»,-գրել Է @Rayna Mae-ն:
«Կոմպոզիցիան ինձ հարկադրեց գիտակցել, որ հարկավոր Է միշտ ընկերոջ հետ մնալ»,-ընդգծել Է @heyy harveyy-ն: «Այս աշխատանքն իսկական արվեստ Է»,-մեկնաբանել Է @Sonia՚s Way-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: