«Սերժ Սարգսյանին կանչել էի, որ գովազդեր». Խաչատուր Սուքիասյանը` «Ռոսիա մոլի» բացման մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Սերժ Սարգսյանին կանչել էի, որ գովազդեր». Խաչատուր Սուքիասյանը` «Ռոսիա մոլի» բացման մասին. armeniasputnik.am

Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը հարգում է ոչ թե երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին, այլ նախագահի ինստիտուտը։ Իր այս տեսակետը նա հայտնեց այսօր ԱԺ–ում` պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե տարիներ առաջ Սուքիասյանը չի մերժել գործող իշխանությանը և Սերժ Սարգսյանին էլ հրավիրել է իր առևտրի կենտրոնի բացմանը։

«Ես հարգանք եմ ցուցաբերում նրա նկատմամբ, ով տվյալ պահին ներկայացնում է նախագահի ինստիտուտը։ Կարևոր է այդ անձի հետագա վարքագիծը, որպես այդ ինստիտուտի իրավունքի ներկայացուցիչ` ինչպես է նա այդ իրավունքը իրացրել, թե՞ այլ իրավունքներ է իրեն վերցրել: Ես կարծում եմ, որ այդ անձը, որի մասին դուք ասում եք, այլ իրավունքներ էլ է վերցրել»,-ասաց նա:

Սուքիասյանը նշեց, որ 90-ականների վերջից խնդիրներ է ունեցել իշխանության հետ, բայց նախագահի ինստիտուտի հանդեպ հարգանքից դրդված` հրավիրել է երկրի գործող նախագահին։

«Ես իրեն կանչել էի, որ գար, «Ռոսիա մոլը» գովազդեր, որովհետև ես շատ տուժած էի։ Որովհետև երբ ինքը գալիս էր, լրատվամիջոցները գալիս, գովազդում էին, երբ ինքը չէր գալիս, լրատվամիջոցներն էլ չէին գալիս»,– ասաց նա։

Լրագրողներից մեկի հարցին, թե օգտագործե՞լ է Սերժ Սարգսյանին, Սուքիասյանը պատասխանեց. «Դուք շատ վատ մտքեր եք արտահայտում։ Չեմ  օգտագործել։ Ես ասել եմ՝ մետրոն օգտագործեք, պարոն Սարգսյան, մետրոյով եկեք: Եվ նա ընդունել է, մետրոյով է եկել»,- նշեց գործարարը:

Հիշեցնենք` 2016 թվականի մարտին Սերժ Սարգսյանն այցելել էր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն, ծանոթացել ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին, իսկ հետո «Մարշալ Բաղրամյան» կայարանից ուղևորվել էր դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան, այցելել մետրոպոլիտենից անմիջական մուտք ունեցող նորակառույց «Ռոսիա ոլ» և ներկա եղել առևտրի կենտրոնի բացման արարողությանը:

armeniasputnik.am



Նման նյութեր