Թաիլանդում հանգստի ժամանակ Թիմուր Բատրուտդինովը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Comedy Club-ի ռեզիդենտին նկարահանել են տեղի գիշերային ակումբում, որտեղ նա զվարճացել է աղջիկների ընկերակցությամբ։ Համացանցում նույնիսկ տեսանյութ է հայտնվել, որում հումորիստը համբուրվում է միանգամից երկու աղջիկների հետ։
Ականատեսները, որոնք հրապարակել են վերը նշված տեսանյութը նշել են, որ Թիմուրը գեղեցկուհիների շրջապատում իրեն պահել է արքայի պես եւ պարբերաբար մուգ ակնոցներ է կրել՝ հավանաբար փորձելով թաքցնել իր ինքնությունը: Գարիկ Խարլամովի ընկերը սակայն աննկատ լինել չի հաջողվել։ Չնայած բացառված չէ, որ նա միայն ձեւացնում էր, թե թաքնվում է, բայց իրականում աշխատում էր հանրության համար, որպեսզի զարգացնի իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման առասպելը։
Հարկ է նշել՝ լուրերն այն մասին, թե Բատրուտդինովը համասեռամոլ է, վաղուց են շրջանառվում։ Դրանք ավելի են շատացել, երբ Թիմուրը «Պլան Բ» ռեալիթի շոուի ժամանակ այդպես էլ չկարողացավ գտնել իր սերը։ Շոումենը, իհարկե, պնդում է, որ դրանք ընդամենը ենթադրություններ են, քանի որ նա դեռ ամուսնացած չէ: Օգտատերերն էլ իրենց հերթին արդեն հասցրել են կատակել, որ Թաիլանդում թեթեւ վարքի աղջիկների հետ զվարճանալիս երբեք չի կարելի մինչեւ վերջ վստահ լինել, որ նրանք իգական սեռի են։ Այնպես որ, բացառված չէ, որ Թիմուրն իրականում հանգստանում էր տրանսվեստիտների ընկերակցությամբ։