Թուրքիայի արևելքում հունվարի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան հազար մարդ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: «Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 21-ի, վիրավորվել է 1030 մարդ»,-նշում է լրատվամիջոցը:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչության հունվարի 25-ի հստակեցված տվյալներով՝ 17 մարդ զոհվել է Էլյազիգում, ևս չորսը` Մալաթիայում:
6,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի Էլյազիգ քաղաքից հարավ-արևմուտքում հունվարի 24-ին` տեղական ժամանակով 20։55-ին։ Ցնցումներ են զգացվել երկրի տաբեր հատվածներում, ինչպես նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում: