Չինական 2019-nCoV կորոնավիրուսը հասել է Ավստրալիա. վիրուս եւ թոքաբորբ են ախտորոշել բռնկման էպիկենտրոն Ուհանից Վիկտորիա նահանգի Մելբուռն քաղաք եկած պացինետի մոտ:
Տեղական իշխանությունները հայտնում են, որ պացիենտի վիճակը հիմա կայուն է, նա բուժում է ստանում:
Այս պահին հայտնի է այս վիրուսի հետեւանքով մահվան 41 դեպքի եւ վարակման ավելի քան 1300 հաստատված դեպքի մասին: Այսօրվա դրությամբ քիչ չեն վարակված բուժաշխատողները:
Պացիենտների մեծ մասը չինական Ուհան քաղաքում են, այնտեղ էլ գրանցվել է մահվան դեպքերի մեծ մասը՝ 41-ից 38-ը: Չնայած քաղաքը, ինչպես եւ շատ այլ քաղաքներ, կարանտինի մեջ են, հիվանդությունը շարունակում է տարածվել այլ քաղաքներում ու երկրներում:
Կորոնավիրուսով վարկավելու 5 դեպք է գրանցվել Թաիլանդում, 3-ական դեպք՝ Սինգապուրում, Ֆրանսիայում եւ Թայվանում, 2-ական դեպք՝ Ճապոնիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում եւ ԱՄՆ-ում եւ մեկ դեպք՝ Նեպալում:
Հիշեցնենք, որ 2019-nCoV կորոնավիրուսի աղբյուր է համարվում Ուհանի շուկայի ծովամթերքը. հենց դրանցից են վարակվել առաջին պացիենտները: Սակայն, ինչպես հետո է պարզվել, հիվանդությունը փոխանցվում է նաեւ մարդուց մարդուն:
Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ ջերմության բարձրացում, ուժասպառություն եւ խորխով հազ: