Չինական կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 41-ի
Advertisement 1000 x 90

Չինական կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 41-ի

Ընդամենը մեկ օրում չինական 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը 26-ից հասել է մինչև 41-ի: Այս վիրուսով է վարակված ավելի քան 1300  մարդ, հայտնում է reuters.com-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Կորոնավիրուսի զոհերից մեկը 62-ամյա բժիշկ Լյան Ուդուն է, որը Ուհան քաղաքում բուժում էր այս հիվանդությամբ պացիենտներին և նրանցից վարակվել է: Այսօրվա դրությամբ քիչ չեն վարակված բուժաշխատողները, սակայն նրանց ստույգ թիվն առայժմ հայտնի չէ:

Վիրուսի տարածման աղբյուրն է համարվում Ուհանի կենտրոնի շուկան, որտեղ ապօրինի ծովամթերք էին վաճառում:

Այս պահին Ուհանը և չինական շատ այլ քաղաքներ կարանտինի վիճակում են և փակ են, այնտեղ չի կարելի գնալ հասարակական տրանսպորտով, մեկնելու սահմանափակումներ էլ կան: Հանրային շատ վայրեր, այդ թվում՝ Շանհայում կինթատրոնները փակ են: Մարդիկ փողոցներ են դուրս գալիս դիմակներով: Չնայած այս միջոցառումներին, հիվանդությունը շարունակում է տարածվել մյուս քաղաքներում և երկրներում:

med.news.am