
Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը (ըստ իս) բոլոր հնարավոր չափերը անցել է, իրոք բոլոր:
Լրագրողի լրիվ ադեկվատ հարցին ի պատասխան՝ պարոն պաշտոնակատարը կորցնում է ինքնատիրապետումը և սկսում է անիմաստ մեղադրանքներ հնչեցնել: Փաշինյանը սկսում է պնդել, որ հարցն ուղղած լրագրողը կոռումպացված ռեժիմի մնացորդ է, թալանչի, սոռոսական, կերակրատաշտից զրկվածներին մոտ անձ (տեսեք՝ տեսանյութը): Դա քիչ է, վարչապետը ասում է, որ ովքեր քաղաքացուն կոչում են սոռոսոկան, նրանք դավաճաններ են և կոռուպացված հանրապետական և սոռոսական բառն օգտագործողին պետք է արմատախիվ անել Հայաստանից:
Իրեն հարցն ուղղած լրագրողից վարչապետը անպայման պետք է ներողություն խնդրի, եթե ոչ ապա սա կդիտվի որպես ճնշում լրատվամիջոցի վրա անձամբ ՀՀ վարչապետի կողմից, մարդը հարց ա տալիս բռնում ինչ ասես չի ասում, վիրավորում ա անձնավորած (նայում ա լրագրողին ու ասում ա դուք):
Ըստ իս, Նիկոլը ամբողջությամբ կորցրել է իրեն, նա առհասարակ չի տիրապետում ոչ իրավիճակին, ոչ ինքն իրեն, դա չափազանց վտանգավոր է Հայաստանի համար, դա նման է մի իրավիճակի երբ պարկենսոնով հիվանդ մարդը ձեռքին նռակով վազում է մարդաշատ վայրում իսկ նռնակի կալցոն քաշած է:
Հ.Գ. մնացյալ հիմարություններին ՝ տան պատերի գույնը փոխելուն, տեղը բերել չբերելուն, կոստյումներին և այլնին չեմ անդրադառնում այս պահին:
Միայն մեկ բան կասեմ՝ գցել ես ոտիդ պարոն պաշտոնակատար»:
https://www.facebook.com/mikayelgrigoryan/posts/2719836471430174