
ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020թ. ընթացքում շահագործման հանձնել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Թալին-Գյումրի հատվածի մեկ կողմը:
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում:
«Այս տարի պլանավորում ենք Հյուսիս-հարավի Թալին-Գյումրի հատվածի մի կողմը ճանապարհի շահագործման հանձնել: Այսինքն` մեկ շերտը կհանձնենք, որն այսօրվա սովորական ճանապարհի նման կծառայի»,- ասաց Փաշինյանը: