Եղիր այն կինը, ում տղամարդ պետք չէ երջանիկ լինելու համար:
Եղիր այն կինը, ում երբեք տղամարդ պետք չէ ազատ շնչելու համար:
Քեզ պետք չէ ինչ-որ մեկը քո վախերը հաղթահարելու, քայլ առաջ անելու ու քո երազանքներն իրագործելու նպատակով քո հնարավորություններն օգտագործելու համար:
Քեզ պետք չէ էլի ինչ-որ մեկը, որ ձեռքիցդ բռնի, երբ դու դիմագրավես ամենաուժեղ հոսանքներին, կամ երբ փայլում ես նույնքան ուժգին, որքան այժմ:
Քեզ միայն դու ինքդ ես պետք:
Եղիր այն կինը, ով ինքն իրեն արժանի է համարում՝ առանց այլ մարդկանց գնահատականների:
Եղիր այն կինը, ով սիրում է իրեն՝ առանց ուրիշների սիրո:
Եվ եղիր այն կինը, ով երբեք չի վազում նրա հետևից, ով չի վազում իր հետևից:
Բավական է տառապել ու ինքդ քեզ քայքայել այն մարդկանց համար, ովքեր քեզ չեն սիրում:
Բավական է մեծ բեռ վերցնես ուսերիդ, տանես այլոց խաչը:
Բավական է վազել նրանց հետևից, ովքեր անգամ չեն շրջվում` տեսնելու համար, թե ում ձայներն են լսվում իրենց թիկունքի հետևից:
Եվ բավական է ուրիշներին դնես քեզնից առաջ:
Քեզ պետք չէ ինչ-որ մեկը, որ կողքիդ կանգնի, որ դու կարողանաս հպարտ կանգնել: Դու առանց այդ էլ ամուր կանգնած ես զույգ ոտքերիդ վրա: Դու աճում ես դրանց վրա: Քեզ պետք չեն այլոց աջակցությունն ու ուժը: Դու արդեն այդ ուժն ունես քո ներսում:
.Քեզ պետք չէ տղամարդ գոյատևելու համար:
Քեզ պետք չէ ինչ-որ մեկը ժպտալու համար:
Քեզ պետք չէ ինչ-որ մեկը, որ քո կյանքն ավելի իմաստով լեցուն ու հիասքանչ դարձնես:
Պետք չէ թերագնահատել ինքդ քեզ: Քեզ պետք չէ նա, թեպետ դու կարող ես հակառակը մտածել:
Քեզ պետք չեն նրա սերը կամ գնահատականը, որպեսզի կյանքդ գույն ու երջանկություն ունենա:
Քեզ պետք չեն նրա ձեռքերը, նրա շուրթերն ու այն աչքերը:
Նրա սերը Տիեզերքում ամենակարևոր բանը չէ: Նրա սերն ավելի կարևոր չէ, քան դու ինքդ:
Քեզ ավելի շատ գնահատիր: Ապացուցիր ինքդ քեզ, որ քեզ պետք չէ սիրել՝ երջանիկ լինելու համար:
Նրանց բոլորին ապացուցիր, որ դու ավելի լավ ես քեզ զգում առանց նրա, ով հեռացել է:
Ապացուցիր ինքդ քեզ, որ քո սիրտը կզարկի՝ առանց քո կրծքին նրա ձեռքի առկայության էլ:
Ապացուցիր, որ կարող ես ապրել առանց նրան:
Եվ ցույց տուր քեզ, որ դու ոչ միայն կապրես առանց նրա, այլև կծաղկես:
Քեզ չպետք է պահի ինչ-որ մեկի հեռանալը: Դու չպետք է կենտրոնանաս այն բանի վրա, ինչ չունես, այն դեպքում, երբ շատ բան ունես:
Թույլ մի տուր, որ նրա սերը բնորոշի քեզ, ու թույլ մի տուր, որ նրա հեռանալը կործանի քեզ: Նա քեզ պետք չէ:
Ապացուցիր ինքդ քեզ, որ դու նույնքան արժանի ես, սիրելի ու հիասքանչ՝ առանց որևէ մեկի քո կողքին լինելու էլ:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը