Հանճարեղ Ֆյոդոր Դոստոևսկու 22 լավագույն մտքերը
Ֆրիդրիխ Նիցշեն ընդունել է, որ Դոստոևսկին միակ հոգեբան հեղինակն էր, ով մասնակիորեն իր ուսուցիչը դարձավ:
Ապրել պետք է լոկ նրանց համար, ում դու պետք ես, ընկերություն անել նրանց հետ, ում վրա վստահ ես, շփվել նրանց հետ, ով ձեզ դուր է գալիս: Եվ շնորհակալ լինել նրանց, ով ձեզ գնահատում է:
Եվ ոչ ոք, ոչ ոք չպետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում ամուսնու և կնոջ միջև, եթե նրանք սիրում են իրար: Ինչ վեճ էլ որ տեղի ունենա նրանց միջև, անգամ մայրդ չպետք է իմանա այդ մասին ու դատավոր դառնա: Ամուսիններն իրենք պետք է իրենց դատավորը լինեն: Սերն աստվածային գաղտնիք է և օտար աչքի համար փակ պետք է լինի, ինչ էլ որ լինի:
Ձեր հիշողությունը մի խցանեք վիրավորանքներով, այլապես այնտեղ պարզապես հիանալի վայրկյանների համար տեղ չի մնա:
Մարդը ժամանակ է գտնում այն ամենի համար, ինչ նա իսկապես ուզում է:
Զարմանալի է, թե արևի մեկ շողն ինչ կարող է անել մարդկային հոգու հետ:
Հոգին ամոքվում է երեխաների կողքին:
Երբեք ցավ մի պատճառիր այն մարդուն, ով քեզ համար պատրաստ է ամեն ինչի:
Ժամանակի հետ հոգնում ես մղվել դեպի այն մարդիկ, ովքեր քեզ ընդառաջ ոչ մի քայլ չեն անում:
Կյանքում ամեն ինչ ժամանակավոր է: Եթե ամեն ինչ լավ է ընթանում, վայելիր. Դա հավերժ չի ձգվելու: Իսկ եթե ամեն ինչ վատ է, մի թթվիր. Դա էլ հավերժ չի ձգվելու:
Եվ մի օր քո կյանքում նոր անուն կհայտնվի, ով փոշի կդարձնի նախորդը:
Պետք է կյանքն ավելի շատ սիրել, քան կյանքի իմաստը:
Եթե դու սառն ես, դու վիրավորում ես մարդկանց, իսկ երբ զգայուն ես, մարդիկ են քեզ վիրավորում:
3 բան կա, որից վախենում է մարդկանց մեծամասնությունը՝ վստահել, ասել ճիշտը և լինել այնպիսին, ինչպիսին որ կաս:
Մարդը կարող է խելացի լինել, բայց խելացի քայլեր անելու համար միայն խելքը բավական չէ:
Շատ քիչ բան է պետք մարդուն ոչնչացնելու համար. Պետք է միայն նրան համոզել, որ այն, ինչ նա անում է, ոչ ոքի պետք է:
Ոչ ոք առաջին քայլը չի անի, քանի որ յուրաքանչյուրը մտածում է, որ դա փոխադարձ չէ:
Ամեն բանում կա սահման, որն անցնելը վտանգավոր է, քանզի մի անգամ անցնելով՝ այլևս դժվար է հետ դառնալը:
Առանց նպատակի կյանքը խեղդում է:
Նա, ով ուզում է օգտակար լինել, անգամ կապված ձեռքերով բարիք կգործի:
Եթե դու դեպի քո նպատակն ես ուղղվում ու ճանապարհիդ անընդհատ կանգնում ես քեզ վրա հաչող յուրաքանչյուրի ուղղությամբ քար նետելու համար, երբեք նպատակիդ չես հասնի:
Մեզնից յուրաքանչյուրը կամ նվիրված է ինչ-որ մեկի, կամ դավաճանված ինչ-որ մեկի կողմից:
Մեծերը չգիտեն, որ երեխան անգամ ամենաբարդ աշխատանքի պարագայում կարող է անչափ կարևոր խորհուրդ տալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը