Արևմտյան Օնտարիոյի կանադական համալսարանի գիտնականները գտել են ուղեղի աշխատանքը բարելավելու պարզ և արդյունավետ միջոց՝ առանց առավոտյան մեկ բաժակ սուրճի: Այս մասին գրում է MedicalXpress-ը:
Պարզվել է, որ արագ քայլելը նման կամ նույնիսկ ավելի մեծ ազդեցություն ունի ուղեղի վրա, ինչպիսին կոֆեինը: Գիտնականները փորձ են անցկացրել սուրճի 30 սիրահարների և 29 հոգու հետ, ովքեր սուրճ չեն խմում:
Առաջին խումբն առավոտյան մեկ բաժակ սուրճ է խմել, իսկ մյուսը քայլել է ամեն օր: Դրանից հետո փորձի բոլոր մասնակիցներն անցել են հիշողության թեստ:
Պարզվել է, որ 20 րոպե արագ տեմպերով քայլելը նույն կամ ավելի մեծ ազդեցություն ունի հիշողության խթանման վրա, ինչպես մի բաժակ սուրճը:
Գիտնականները նշել են, որ ուղեղի գործունեության բարելավման այս մեթոդը հարմար է նրանց համար, ում հակացուցված է կոֆեինը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը