Գործակալության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել այսօր, օրվա երկրորդ կեսին։ Այրվել է Գորգանից Թեհրան մեկնող օդանավի շարժիչը։
Օդաչուներին հաջողվել է ապահով վայրէջք կատարել, ուղևորներն իրենց լավ են զգում, հայտնում է Mehr–ն առանց մանրամասների։ Չի հիշատակվում նաև օդանավի մակնիշը, ավիաընկերությունն ու օդանավում գտնվող մարդկանց թիվը։
Հիշեցնենք, որ նախօրեին Iran Airtour ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Թեհրանում, որտեղից մեկնել է Ստամբուլ, ոչ ոք չէր տուժել։