Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը 28 տարեկան են։ Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է։ Տոնի առթիվ Երևանում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված։ Տոնի այս տարվա կարգախոսն է «Անել,առավել քան…հանուն խաղաղության»։
Տոնի մեկնարկը կտրվի ուղղաթիռների թռիչքով` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքից։
Միջոցառումների ժամանակացույց`
14։30 – 16։00- ուղղաթիռների մեկնարկ + 1 ժամ պտույտ Երևանի վրայով,
15։00 – 15։30 -ուղղաթիռները օդով ուղեկցում են շքերթը։
Ուղղաթիռների շքերթից հետո տոնի մասնակիցները կհավաքվեն Ազատության հրապարակում.
14։30 – 15։00 –ը- կհնչի շեփորականչ ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի կատարմամբ։
15։30- կտրվի տոնական շքերթի մեկնարկը։
Շքերթի նախատեսված երթուղին հետևյալն է`
Ազատության հրապարակից դեպի Թումանյան փողոց, այնուհետև Աբովյան փողոց, որից հետո Հյուսիսային պողոտա և երթուղին կավարտվի Եվրոպայի հրապարակում։
Շքերթը մինչև Թումանյան փողոց կուղեկցվի ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի կատարումներով, իսկ մնացած ճանապարհը ` «Երևան» թմբկահարների համույթով։
15։30 – 16։15- Հյուսային պողոտայում նախատեսված է համերգային ծրագիր, որը կուղեկցվի ֆլեշմոբով,
16։15 – 16։45– շքերթը կշարունակի իր ընթացքը դեպի Ազատության հրապարակ,
16։00 – 16։30– կկայանա ուղղաթիռների վայրեջքը, որը կուղեկցվի նկարահանմամբ,
17։00 – 17։30- ՄՀՀ տարածքից քառօրյայի մասնակիցները կտեղափոխվեն Ազատության հրապարակ, որտեղ էլ մինչև ժամը 19։15 կլինի տոնական համերգային ծրագիր, որին կհաջորդի ժամանակակից դիջեյն իր երաժշտությամբ։ Միջոցառումը կավարտվի ժամը 21.00–ին։
Նշենք, որ Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելով։
Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:
Տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է: