Գուցե գրիչը թույլ փաստարկ է, քծնանքն էլ ապացուցելի չէ, բայց քծնանք եղել է. իմքայլական պատգամավորը՝ վարչապետի՝ գրիչի մասին գրառման վերաբերյալ. tert.am
Advertisement 1000 x 90

Գուցե գրիչը թույլ փաստարկ է, քծնանքն էլ ապացուցելի չէ, բայց քծնանք եղել է. իմքայլական պատգամավորը՝ վարչապետի՝ գրիչի մասին գրառման վերաբերյալ. tert.am

Գուցե՝ գրիչը թույլ փաստարկ է, բայց քծնանքը եղել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ կատարած հրապարակումներին, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր գրիչի լուսանկար՝ ասելով, որ այն իրեն է նվիրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, և այն որակել որպես ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

«Ես չեմ ուզում քննարկել, թե գրիչի պատմությունը թույլ կամ ուժեղ փաստարկ է, բայց երբ նայում ենք գրառման արձագանքները, պարզ է՝ ոչ ոք չի կասկածում, որ քծնանքը եղել է։ Քծնանքը ապացուցելի չէ, բայց բոլորն էլ գիտեն՝ ում հետ գործ ունեն»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց՝ այն, ինչ կատարվել է վերջին օրերին, ցավալի է և չէր ուզի այդ ամենն այս երկրում կատարվեր։ Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի այս քայլերը հիասթափություն չե՞ն առաջացնի, քանի որ նույնիսկ իր համախոհներին այն դուր չէր եկել, Մանուկյանը պատասխանեց․ «Չեմ ուսումնասիրել, թե ով ինչ է գրել, իսկապես այնքան տհաճ է այս ամենը, որ չեմ ուսումնասիրել։ Իմ կարծիքով՝ նրանք, ովքեր պետք է լռեին, շատ ակտիվացել են»։

Հարցին, թե քննարկման առարկա դարձած թեման խմբակցության ներսում քննարկելու և պարզաբանելու հնարավորություն կունենա՞, վերջինս նշեց, որ հնարավոր է, բայց ոչ հիմա, այժմ ավելի կենտրոնացած են տոների անցկացման վրա։ «Չգիտեմ՝ հետո կքննարկենք, թե չէ, բայց ինձ համար դա քննարկելու հարց չէ»։

Անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի գրառումներին հաջորդեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի տարածած՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ևս մեկ անձի մասնակցությամբ լուսանկարը, որտեղ  գլուխը խոնարհած սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որին Բաբաջանյանը ներկայացրել է որպես ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, սակայն ավելի ուշ պարզվեց, որ լուսանկարում իրականում Արծվիկ Մինասյանն է, Մանուկյանը ասաց, որ թեմայից տեղյակ չէ, սակայն ըստ նրա՝ արդեն ժամանակն է, որ մարդիկ ռեալ տեսնեն, թե ինչ է կատարվում։

«Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ թե ատելության խոսք են, այլ ատելի երևույթի մատնանշում։ Քծնելը ատելի բան է»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրիչի լուսանկար էր հրապարակել, նշելով որ այն իրեն է նվիրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ որակելով այն ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

tert.am



Նման նյութեր