Ավագանու կազմից կհանեն, մի հատ շատ հարմար, տաքուկ և գուցե շատ էլ փողոտ գործի կդնեն. քաղտեխնոլոգ. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ավագանու կազմից կհանեն, մի հատ շատ հարմար, տաքուկ և գուցե շատ էլ փողոտ գործի կդնեն. քաղտեխնոլոգ. pastinfo.am

Ինձ մոտ տպավորություն է, որ գործ ունենք «սուրբ զոհաբերության» հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը և խմբակցության կողմից այդ գրառման քննությանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ինչ-որ տղայի նյարդերն այս ինֆորմացիոն պատերազմում տեղի տվեցին և իր թիմում սահմանված խաղի կանոնների շրջանակում ինքնագործունեություն արեց։ Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգը չի բացառում նաև երեկ տիրող թոհուբոհի մեջ մեկ այլ աղմկահարույց թեմա բացելու տարբերակը։ Այդկերպ փորձելով որոշակիորեն շեղել թեման, որպեսզի թիրախավորեն իշխանության համար շատ ավելի պակաս կարևոր մարդու.

«Քաղաքականության մեջ կա сакральная жертва (սուրբ զոհաբերություն) հասկացություն։ Այս պարագայում ինձ մոտ տպավորություն է, որ ավելի շուտ գործ ունենք հենց դրա հետ։ Այսինքն ինչ-որ մեկը պետք է զոհաբերվի, որպեսզի ըստ իշխանության ստրատեգների՝ հասարակության դժգոհ մի հատված իրեն փոքր ինչ բավարարված զգա»,-ասաց Վիգեն Հակոբյանը, ով առավել հակված է մտածել, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող գրառումից հետո առաջացած աղմուկի ֆոնին իշխանությունը կիրառել է քաղտեխնոլոգիական այս հնարքը. «Հո չե՞ն տանելու գնդակահարեն։ Ավագանու կազմից կհանեն, կտանեն որևէ մի նախարարությունում կամ թաղապետարանում մի հատ շատ հարմար, տաքուկ և գուցե շատ էլ փողոտ գործի կդնեն»,-նշեց Վիգեն Հակոբյանը։

Վերջինս տրամաբանական և հավանական է համարում հետագայում էլ նմանատիպ «զոհեր» ունենալը։ Նախքան այս էլ Վիգեն Հակոբյանի խոսքով տարածված է եղել այն տեսակետը, որ բոլորը մեղավոր են, վարչապետը լավն է և նրա թիմն է վատը։ Անգամ մինչ այս բողոքի ակցիա իրականացնողներն են բարձրաձայնել այդ մասին՝ վանկարկելով, որ վարչապետը տեղյակ չէ, նրան խաբում են ու սաբոտաժի ենթարկում. «Սա փուլ է, որն անցնել է պետք։ Հասարակական ընկալման մեջ փուլեր են լինում և հազվադեպ է լինում՝ դրանք թռիչքաձև լինեն։ Աստիճանաբար են սկսում հասկանալ։ Եթե մարդիկ գալիս, հարց են բարձրացնում ու տեսում են, որ այս իշխանությունն իրենց հարցերը չի լուծում, կամա թե ակամա ինչ-որ փուլում սկսելու են հասկանալ՝ գուցե սա այն իշխանությունը չէ, որն իրենց հարցերը պետք է լուծի։ Այդ պահին սկսում են որոնել այն քաղաքական ուժին, որը գուցե իրենց այս հարցերն առաջնային կդարձնի, և կփորձի լուծել»,-ասաց աղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ հենց այս լոկալ հարցերն էլ կվերածվեն քաղաքական հարցերի։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Նշենք, որ այս պահին ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ քննելու ավագանու անդամի վարքագիծը։ Նիստին ներկա է լինելու նաև Հենրիկ Հարթենյանը։

Հեղինակ ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր