Թուրքիայում 90 տարեկանում մահացել է հայտնի բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով Կարպիս Զաքարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Ակոսը»։
Կարպիս Զաքարյանը ծնվել էր 1930թ-ին Ստամբուլի Շիշլի հայկական թաղամասում։ Հինգերորդ դասարանից ստիպված է եղել աշխատել ընտանիքին օգնելու համար։ 14 տարեկանից նրա առաջ բացվել են բռնցքամարտի աշխարհի դռները, 1948թ-ին դարձել է Թուրքիայի չեմպիոն։
Ռինգ է դուրս եկել 251 անգամ, մենամարտել սիրողական և պրոֆեսիոնալ մարտերում։ Ընդամենը երկու անգամ է պարտվել։
1960թ-ից Զաքարյանն աշխատել է որպես պրոֆեսիոնալ մարզիչ։
Կարպիս Զաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 29–ին Ստամբուլի Բեյօղլու շրջանի Երեք Խորան եկեղեցում, որից հետո թաղվելու է Շիշլիի հայկական գերեզմանատանը։