Ռուբեն Վարդանյանը վաճառել է բիզնես կենտրոնի իր մասնաբաժինը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ռուբեն Վարդանյանը վաճառել է բիզնես կենտրոնի իր մասնաբաժինը. armeniasputnik.am

Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում գտնվող «Воздвиженка Центр» բիզնես կենտրոնի իր մասնաբաժինը (10%) վաճառել է չինական Fosun ընկերությանը։ Տեղեկությունը հայտնում է РБК–ն։

Փորձագետների գնահատականներով` գործարքի չափը 900 մլն–ից 1.5 մլրդ ռուբլի է։ Արդյունքում չինական ընկերությունը դարձել է բիզնես կենտրոնի հարյուրտոկոսանոց սեփականատերը։

Հաղորդագրության համաձայն` Ռուբեն Վարդանյանն ու Fosun Eurasia Capital ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Տերնավսկայան, որը Ռուսաստանում կառավարում է չինական ընկերության ակտիվները, հաստատել են, որ գործարքը կայացել է։

Վարդանյանը դեռ չի մեկնաբանել, թե ինչու է վաճառել իր մասնաբաժինը։

«Վարդանյանը հուսալի գործընկեր է, և ապագայում մենք պատրաստ ենք ներդրումներ անել նաև այլ նախագծերում», – հայտարարել է Տերնավսկայան։

«Воздвиженка Центр»–ը կառուցվել է 2008 թվականին` 2003 թվականին քանդած «Վոենտորգի» շենքի վայրում։ Բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը շուրջ 66.7 հազար քմ է։

armeniasputnik.am