Չինական կորոնավիրուսը փորձում են ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցներով բուժել
Advertisement 1000 x 90

Չինական կորոնավիրուսը փորձում են ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցներով բուժել

Չինաստանում մասնագետները ՄԻԱՎ-ի բուժման համար հակառետրովիրուսային դեղամիջոցները թեսթավորում են 2019-nCoV կորոնավիրուսի եւ դրա պատճառով առաջացող պնեւմոնիայի դեմ պայքարում։

Bloomberg-ը հաղորդում է, որ մասնագետները ենթադրում են, թե լոպինավիրի եւ ռիտոնավիրի համադրումը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ, որը արդեն 81 մարդու է սպանել եւ մոտ 3000-ին վարակել։ Նրանք հիշեցնում են, որ 2019-nCoV-ի դեմ արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցներ առայժմ չկան, այդ պատճառով պացիենտներին օրական երկու անգամ տալիս են հաբերի տեսքով լոպինավիրի եւ ռիտոնավիրի կոմբինացիա, ինչպես նաեւ ինհալյատորի միջոցով ալդա-ինտերֆերոնի չափաբաժին։

Ինչպես հայտնում է Lancet բժշկական ամսագիրը, այժմ անցկացվում է նաեւ կորոնավիրուսի դեմ լոպինավիրի եւ ռիտոնավիրի արդյունավետության կլինիկական հետազոտություն։ Ինչպես նաեւ՝ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի չինական կենտրոնի մասնագետները աշխատում են այդ վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։

news.am