Տարկովսկու տղան ասում է.
Հորս՝ արտասահման գնալուց հետո, լրիվ դարձանք դիսիդենտի ընտանիք: Հորս ընկերները դադարեցին մեր տուն գալ, մեզ այցելել: Նույնիսկ դրսում ինձ տեսնում էին, ճանապարհները փոխում էին:
-Իսկ կայի՞ն մարդիկ, ովքեր շարունակում էին ձեր ընտանիքի հետ ընկերությունը, -հարցնում է հարցազրուցավարը, – կայի՞ն այդպիսիք, ովքեր շարունակում էին գալ-գնալ, ի հեճուկս իշխանություններին:
-Հա, կային…: Փարաջանովը:
Հ.գ Փարաջանովի ֆիլմերից տպավորված եմ եղել: «Նռան գույնն» ու «Սուրամի ամրոցի լեգենդը» ապշեցնող նկարներ են, կինոնկարներ են: Բայց այս պատմությունն ավելի տպավորիչ է, քան այս երկու նկարներն՝ իրար հետ վերցրած:
Արթուր Համբարձումյանի էջից: