-Ալո՞, Սասու՞ն։ Լսում ե՞ս այ տղա…
-Ալո՞, ո՞վ է…
-Լարիսան է…
-Ի՞նչ Լարիսա…
-Այ տղա, քանի՞ Լարիսա գիտես, որ կարա ՀՔԾ պետին լսացնի…
-Վա՜յ, տիկին Սորոսովնա, կներեք… ուղղակի փակ համարից էիք զանգում, չճանաչեցի…
-Պաշտոն ստացաք, լրիվ երես առաք, հաաա՜։ Մոռացել ե՞ք՝ ում շնորհիվ եք տեղ, ինչի համար եք տեղ…
-Վայ, չէ՛, չէ՜, տիկին Սորոսովնա, ո՞նց կարամ մոռանամ. ծառայում եմ Սորոսին և նրա հայրենիքին…
-Այ էդպես։ Մինչև ձենս չեմ բարձրացնում՝ տեղը չեք բերում։ Լրիվ խառնել եք արդեն։
-Ասեք, տիկին Սորոսովնա, ինչո՞վ կարող եմ ծառայել…
-Ինչով չէ՝ ինչպես։ Ուրեմն լսի, Սասուն տղա, մի երեք օրից ասուլիս ենք տալիս։ Մեզ պետք ա, որ հանգիստ ու առանց միջադեպերի անցկացնենք…
-Հասկացա, տիկին Սորոսովնա, ինչ պետք ա կարվի, պոտենցիալ խանգարողներին մի քանի օրով փակել կտանք։ Մի բան կմտածենք, չանհանգստանաք…
-Լավ։ Հիշում ես չէ՞ վաղը չէ մյուս օրն ինչ օր է:
-Չէ, ի՞նչ օր։
-Կարող ա՞ ասես, թե վաղն էլ չգիտես ինչ օր է…
-Վաղը գիտեմ՝ Հոլոքոստի օրն է։
-Ապրես, էդ լավ հիշում ես։
-Հա, դե ո՞նց կարող եմ մոռանալ…։ Մեր ամենազոր հովանավորը…
-Լավ, լավ։ Էդ հետո, տենց բաները հեռախոսով մի խոսա, ԱԱԾ-ն կարող ա լսի, էդ դեռ լրիվ չենք վերցրել…Դու ավելի լավ է ասա, էդ օրվա հաջորդ օրը ի՞նչ օր էր…
-Հաաա՜, հիշեցի. Հայկական Զինված Ուժերի վերակազմավորման տոնն էր…
-Արա, քո համար էդ ի՞նչ տոն։ Դու կարող ա՞ հայու գեն ես…
-Չէ, Չէ, տիկին Սորոսովնա, ի՞նչ եք ասում, ես զտարյուն գլոբալիստ եմ, աշխարհաքաղաքացի, անտոհմ, անազգ և անհայրենիք, ազնիվ-ազնիվ սորոսականի խոսք…
-Արա, էսի լրիվ Օլեն ա։ Այ տղա, ազնվությունն ու մենք անհամատեղելի ենք… Հերիք ա էշ-էշ դուրս տաս…
-Լավ, լավ, հասկացա, կներեք տիկին Սորոսովնա…
-Լավ, լսի ուրեմն՝ տես ինչ եմ ասում: Հիշում ես չէ՞, որ ամեն տարի մերոնք էդ օրերին վայնասուն էին դնում, սկսում բանակում զոհերի թեման շրջանառել, ակցիաներ անում, տարբեր տեսակի զզվելի լուրերով օրվա լրահոսը լցնում…
-Հաաա՜, ո՞նց չեմ հիշում։ Ինչ հաճույքով էինք անում… Ի՞նչ ա պետք…
-Որ Օլեն չլինեիր, արդեն կհասկանայիր։ Ուրեմն լսի, քանի որ հիմա մեր գրեթե բոլոր ակտիվիստները պետական պաշտոնի են, չենք կարողանալու էս անգամ էլ բանակի դեմ ակցիաների հանենք։ Էն դրսում մնացածներն էլ՝ անբաշար լակոտ լուկուտ են։ Մի խոսքով, պետք ա մի բան մոգոնել, որ էդ օրվա լրահոսում ավելի շատ կեղտոտ լուրեր լինեն, քան հայկական բանակի մասին լավ ու դրական նյութեր։ Էն ժամանակ էն Պետրոսչիկը էդ լավ ապահովում էր, բայց դե դա իշխանության դեմ ակցիայի անվան տակ փաթեթավորում սղցնում էինք։ Հիմա դե հասկանում ես, հո մենք մեր դեմ չե՞նք գրելու։ Պետք ա ինչ-որ ուրիշ բան մտածենք։
-Ի՞նչ…
-Ճտիկով գրիչ… Ո՞նց թե ինչ։ Տենց անուղեղ եք էլի, որ մինչև հիմա ինչ գործ բացել եք, դեռ չեք կարում տակից գաք։ Լսի ուրեմն, նենց բան ա պետք մտածել, որ իշխանությանը չկպնենք, բայց հայկական բանակի տոնը հարամ անենք։
-Լավ մի բան կմտածեմ։ Ձեր ասուլիսը դրա հաջորդ օրն էր չէ՞:
-Հա։
-Դե կարելի է մի սիրուն ձերբակալությունների շոու սարքել էդ օրը, ու օրվա լրահոսը դրանով կլցվի, էլ ոչ-ոք չի հիշի հայկական բանակի տոնը: Կստացվի երկուսը մեկում…
-Տես, չգիտեմ՝ ոնց եք անում, ինչ եք անում։ Երեխեքով հավաքվեք, հիմա մեծ մասդ պաշտոնի եք ու բոլոր գաղտնի տեղեկություններին տիրապետում եք, ձևերն էլ գիտեք, խելք-խելքի տվեք, մի բան մտածեք։ Ոնց սովորացրել ենք։ Հույս ունեմ՝ արդեն չեք մոռացել…
-Չէ, չէ, ո՞նց կարելի է դա մոռանալ։
-Դե մի հատ մեր գլխավոր դեվիզն ասա տեսնեմ.
-Անել ամեն բան, որպեսզի հայերը չհիշեն և չհպարտանան իրենց փառավոր անցյալով, և չունենան միավորող, հերոսական նշանակալի ձեռքբերումներ…
-Ապրես, էն հայու գենը ձեռ առնող բրիգադին էլ եմ ասել որ էդ օրը խոդի ընկնեն։ Կասեմ՝ կողքից քաղհասարակությունը, լգբտ ու Լառաենց բրիգադն էլ կմիանան։ Անցած անգամ հավեսով մտել էին։ Հիշում ես չէ՞, որ գրել էին պետք է հերոսներ փնտրել այլ տեղում, քան պատերազմի դաշտում, կամ ընդհանրապես հերոսներից հրաժարվել։
-Հա, ո՞նց չեմ հիշում։ Էն ոչ պետությանը, ոչ բանակին, ոչ ազգին, ոչ սահմաններին լոզունգով նկարն էլ, որ Նիկողոսյան Աննան դրել էր, էդ էլ էի տեսել։ Լենան նույնիսկ լայքել էր…
-Վայ լայքեմ ես ձեզ… Ինչ մանկապարտեզ կայիք, տենց էլ մնացել եք… Կոստյումն էլ ձեզ չզարդարեց…
-Բայց խի՞ եք տենց ասում, տիկին Սորոսովնա…
-Լավ եմ անում, կմեծանաս, կհասկանաս… Հիմա անցիր գործի, ժամանակ չկա, զահլա մի տար… Նայի հա, ՊՊԾ բան չգրավեք էս անգամ, ու ամսի 27-ը 28-ի հետ չխառնեք…
-Չէ, չէ, էդ էն ժամանակ էր, հիմա արդեն դրա կարիքը չկա։ Օրն էլ չեմ խառնի, մի անհանգստացեք.
-Տես, թե խառնել ես՝ ականջներդ կկտրեմ…
-Էհ, դրանք ծնված օրից էլ կտրած են, իբր չգիտեք էլի…
-Ծնված օրից տակից է կտրած, ես վերևից եմ կտրելու…
Հ.Գ.
Գիտաֆանտաստիկ պատմվածք։
Բոլոր համընկնումները պատահական են… երևի…
Զաքար Խոջաբաղյան