Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց. Նա սխալ համարեց Փաշինյանի ծնողի հասցեին իր արած արտահայտությունը
Advertisement 1000 x 90

Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց. Նա սխալ համարեց Փաշինյանի ծնողի հասցեին իր արած արտահայտությունը

Քիչ առաջ Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց Ոստիկանության 6-րդ վարչությունից:

Լրագրողների հետ զրույցում Դանիելյանը նշեց, որ բերման են ենթարկվել Նալբանդյան փողոցից, երբ փորձել են իմանալ, թե ինչու են ձերբակալել Նարեկ Մալյանին. «Մեզ բերման են ենթարկել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքով: Ոստիկանները ենթադրել են, որ ես, գնելով թմրամիջոց, պահելով, կամ օգտագործելով, գալիս եմ 6-րդ վարչություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Մալյանի Նարեկի հետ, ով, մոտ 10 տարի աշխատելով իրավապահ մարմիններում, այս օրերին կասկածվում էր ապօրինի զենք կրելու մեջ»:

Դանիելյանի խոսքերով, սա հերթական թատրոնն է Հայաստանի գլխավոր կլոունի կատարմամբ. «Ես ուզում եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր ակամայից ունկնդիրը դարձան իմ ոչ պարկեշտ արտահայտությանը: Ես կարծում եմ, որ ծնողները պարտավոր են պատասխանատվություն կրել իրենց զավակների համար, նաև գիտեմ, որ Փաշինյանի մայրն իր դաստիարակչության պրոցեսին չի մասնակցել, դրա համար նրա հասցեին իմ հայտարարությունը սխալ է, իսկ բուն Փաշինյանի հասցեին ցանկացած արտահայտություն արդարացված է»:

Դանիելյանը կարծիք հայտնեց, որ այսօր ու առաջիկայում տեղի ունեցող պրոցեսները կապված են Արցախի շուրջ ստեղծված մթնոլորտի հետ. «Խոսքը վերաբերում է տեղի ունեցող հանդիպումներին: Ես էլ եմ դժվարանում դա բանակցություն համարել: Ըստ էության, ինչ-որ բան է պարտադրվում հայկական կողմին, դրա համար Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը հեռու պահել դրանից»:

Դանիելյանը նշեց, որ վերջին շրջանում նաև Արցախում երիտասարդությանը «խաղաղության» են պատրաստում, ինչն իրականում պարտվողականության քարոզ է։

analitik.am



Նման նյութեր