Աճեցվել է շուրջ 250000 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ՝ 2020 թվականին օգտագործելու նպատակով:
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում արդեն մի քանի տարի է աճեցվում է անտառային ծառատեսակների փակ արմատային համակարգով տնկանյութ:
2019 թվականի աշնանը կատարված անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ընթացքում օգտագործվել է շուրջ 125000 հատ տարբեր տեսակի փակ արմատային համակարգով աճեցված բարձրորակ տնկանյութ: Բացի այդ, 2019թ. ընթացքում, 2020 թվականին օգտագործելու նպատակով, աճեցվել է շուրջ 250000 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ: Փակ արմատային համակարգով տնկանյութն օժտված է բարձր հարմարվողականությամբ և ապահովում է բարձր կպչողականություն:
Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել փակ արմատային համակարգով աճեցվող տնկանյութի ծավալները՝ հանրապետության տարբեր մարզերում հիմնելով ժամանակակից տնկարանային տնտեսություններ:
Ժամանակակից տնկարանային տնտեսությունը ստեղծվել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ՝ հետագայում ընդլայնվելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին: