Տղամարդը կասկածել է, որ թրոմբոզ ունի. պարզվել է, կապտուկների «մեղավորը» նոր ջինսն է
Advertisement 1000 x 90

Տղամարդը կասկածել է, որ թրոմբոզ ունի. պարզվել է, կապտուկների «մեղավորը» նոր ջինսն է

Սան Ֆրանցիսկոյից Twitter-ի օգտատերը՝ MShrayber մականվամբ, կասկածել է, որ խորանիստ թրոմբոզ ունի՝ նկատելով, որ ոտքերը տարօրինակորեն կապտում են։ Նա ինտերնետում կարդացել էր, որ վերջույթների կապտելն այդ հիվանդության մասին է մատնանշում։

Նա, տագնապահար, գնացել է հիվանդանոց։ Այնտեղ, սակայն, պարզվել է, որ ոչ մի թրոմբոզ էլ չունի, իսկ ոտքերը կապտել են նոր ջինսի պատճառով, որը հագել էր առանց լվանալու։

«Ես կցանկանայի, որպեսզի  ինձ հենց հիմա մահապատժի ենթարկեն»,- խոստովանել է նա։

Նրա գրառման մեկնաբանություններում շատերը սկսել են պատմել սեփական պատմությունները «ինքնախտորոշումների» մասին։ Այսպես, Stephanie H. Damassa-ն պատմել է, որ վստահ էր, որ ուղեղի ուռուցք ունի։ Այն ամենը, ինչ նա ուտում էր, անգամ մարինարի սոուսով մակարոնը, կծու անանուխի համ ուներ, և դա իսկապես կարող էր ուղեղի ուռուցքի մասին մատնանշել։ Բայց շուտով կինը պարզել է, որ իր խոհանոցում կոտրվել է կծու մանանեխի շիշը, և դրա պարունակությունը հայտնվել է բոլոր կաթսաներում և տապակներում։

KaraNextWeek մականունով օգտատերը պատմել է, որ դպրոցական տարիներին համոզված էր, որ քաղցկեղ ունի, քանի որ նրա մարմնի վրա մշտապես առեղծվածային կապտուկներ էին լինում։ Համարձակություն հավաքելով՝ աղջիկն իր կասկածների մասին հայտնել է ծնողներին։ Իսկ նրանք, իրենց հերթին, պատմել են, որ աղջիկն ամեն գիշեր քայլում է քնի մեջ և խփվում սեղանին։

@corneilius օգտատերը հիշել է իր համադասարանցուն, որին մի անգամ ուղարկել են դպրոցի բուժքրոջ մոտ, որովհետև նրա ձեռքը մուգ մանուշակագույն էր դառնում։

«Բուժքույրն ասել էր, որ նա չափից ավելի ամուր է կապում ժամացույցի փոկը»,- պատմել է @corneilius-ը։

med.news.am