«Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան
Advertisement 1000 x 90

«Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան

«Ուժեղ, լավ պետություն ունենալն է, անկախ դատական իշխանություն ունենալն է, արժանապատվություն ունենալն է. Այս ամբողջի համախումն է, որ ինձ ուժ է տալիս»,- 168.am «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է   Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Նա ընդգծեց՝ իրեն ոչինչ չի կասեցնելու, չի խանգարելու։

Հարցին,  եթե նույնիսկ նոր իշխանությունն ընդգծված կերպով չի ցանկանում աշխատել իր հետ, Թովմասյանն արձագանքեց.

«Գիտե՞ք, այդ հարցին ես այսպես կպատասխանեմ, իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում։ Իրենց ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պետք է ուզեն, որ Հրայր Թովմասյանն աշխատի։ Նույնկերպ կարող ես հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է, որ իրենք աշխատեն, թե՞ ոչ, իշխանության երեք թևերից մեկի ղեկավարն ինքն է, մեկինը՝ ես, որքան ինքը կարող է ուզել կամ չուզել, նույնքան ես կարող եմ ուզել, թե չուզել։ Իր ուզել կամ չուզելն այս հարցում հինգերորդական կամ տասներորդական է»։

Անդրադառնալով Փաշինյանի կողմից հրապարակած գրիչի լուսանկարին ու նրան քծնելու փորձերի մասին հայտարարությանը, Թովմասյանն ընդգծեց.

«Որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ»։

ՍԴ նախագահը նաեւ նկատել է, «երկիր, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը դատավճիռներ է  կայացնում, մեղավորներ է նշանակաում, թշնամիներ է նշանակում` լավ երեւույթ չէ»: «Մեն իրավական պետություն ենք, իրավունքո՞վ ենք խոսում, թե՞ քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով։ Ինչո՞վ ենք խոսում։ Պանյատներո՞վ ենք խոսում, եր եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս»։



Նման նյութեր